Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Նա թույլ չի տվել այնպիսի լուրջ սխալներ, որոնք կարող էին այլոց ձեռքերում որպես ճնշման գործիք օգտագործվել

Նա թույլ չի տվել այնպիսի լուրջ սխալներ, որոնք կարող էին այլոց ձեռքերում որպես ճնշման գործիք օգտագործվել
28.11.2025 | 12:20

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ արշավը, իրեն մոտ կանգնած մարդկանց կալանավորումները, աննախադեպ ճնշումները և իր համառ դիմադրությունը վկայում են այն մասին, որ 26 տարիների գահակալության ընթացքում նա թույլ չի տվել այնպիսի լուրջ սխալներ, որոնք կարող էին այլոց ձեռքերում որպես ճնշման գործիքներ օգտագործվել։

Հահառակ դեպքում, դրանք արդեն գործի դրված կլինեին։

Հայոց Եկեղեցու դեմ աշխատող համաշխարհային ուժերի առկայության պայմաններում դա Կաթողիկոսի կարևոր արժանիքներից է։

Առավելագույնը, ինչ կարողանում են ասել Գարեգին Երկրորդի դեմ, դա իրեն ԿԳԲ-ի հետ կապելն է և զավակ ունենալու թեման է։

ԿԳԲ-ի թեման թույլ է, իսկ զավակ ունենալու կամ չունենալու թեման անձամբ ինձ բացարձակ չի հետաքրքրում։

Ավելին, նույնիսկ եթե նա զավակ ունի, ապա դա որևէ ձևով չի ազդում իր նկատմամբ իմ վերաբերմունքի վրա։

Այնպես որ, հարգանքներս, Վեհափառ Տեր։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2942

Մեկնաբանություններ